Դուք տեսնում եք, որ սա այլևս Արցախի հարցը չէ, սա գոյաբանական հարց է. Իշխան Սաղաթելյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կրկին ասում է, որ Տավուշի և Վայոց ձորի մարզերում կան հայկական հողեր և օրվա իշխանության հետ պայմանավորվածություն կա՝ այդ հողերն Ադրբեջանին վերադարձնելու համար: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

«Սիրելի հայրենակիցներ, մենք պայքարում ենք հենց դա կանխելու համար: Դուք տեսնում եք, որ սա այլևս Արցախի հարցը չէ, սա գոյաբանական հարց է: Սա Վանաձորցու, Գյումրեցու, Սյունեցու հարց չէ: Սա հայ ժողովրդի անվտանգության հարցն է»,- ասաց նա:

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ իրենք առաջիկայում իրենց ծրագիրն ավելի մանրամասն կներկայացնեն և հավելեց, որ իրենց առաջնային խնդիրը օրվա իշխանություններին օր առաջ հեռացնելն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովն անդրադարձել էր «Ղազախի շրջանի 7 գյուղերի և Տիգրանաշենի (Քարքի)» վերադարձի հարցին՝ նշելով, որ գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել