Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով վերդարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ այս պահին ընթանում է նրանց հանրահավաքը:

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ավելի վաղ հայտնեց, որ հանրահավաքին կարևոր հայտարարություններ պետք է լինեն:

Նշենք, որ վաղ առավոտից շարժման մասնակիցները 4 ուղղություններով սկսել են իրենց անհնազանդության երթերն ու ակցիաները: Առաջին երթը շարժվել է Գայի Պողոտայից, երկրորդը՝ Անդրանիկի արձանի դիմացից (Րաֆֆու փողոց), երրորդը՝ Չաուշի արձանի մոտից (15 թաղամաս) և չորրորդը՝ Սասունցի Դավիթի արձանի մոտից:

Երթից հետո Ֆրանսիայի հրապարակում ժամը՝ 19:00-ին տեղի ունեցավ հանրահավաք, որի ժամանակ ԱԺ փոխխոսնակն անդրադարձավ Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որից հետո շարժման մասնակիցները կրկին կարճ քայլերթ իրականացրին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել