«Դիմադրություն» շարժումը ժամը 12։00-ից՝ Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով Կենտրոնի մի քանի փողոցներով քայլերթ է իրականացնում։
«Սա «Ղարաբաղյան շարժում 2» է, որի արդյունքում այս իշխանությունը պետք է գնա։ Այս իշխանությունը մսխել է ամեն ինչ։ Ինքը բերել է պատերազմ, կապիտուլյացիա, պատճառ դարձել մեր ազգային արժանապատվության նվաստացման և ոչ պրոֆեսիոնալ իշխանություն է»,-երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանական ուժերի թիկունքում է հայտնվել։