Հայկ Մամիջանյանը՝ ՀՀ նախագահների ու Նիկոլ Փաշինյանի վերաբերկալ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկի մասին

«Դիմադրություն» շարժումը ժամը 12։00-ից՝ Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով Կենտրոնի մի քանի փողոցներով քայլերթ է իրականացնում։

Ի պատասխան լրագրողների այն հարցին, որ երեկ՝ մայիսի 5-ին, ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարությամբ էր հանդես եկել, նշելով, որ «եթե մտավորականներն իրապես ցանկանում են ազգանպաստ գործ կատարել, թող ստիպեն Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին նստել մեկ սեղանի շուրջ և ելք գտնել ներքաղաքական ճգնաժամից», Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց․

«Ամենայն հարգանքով  ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, բայց կապիտուլյանտի հետ մենք ունենք քննարկելու միայն ու միայն իր հրաժարականի տեքստի մանրամասները։ Դրա մասին ես ասել եմ Ազգային ժողովում՝ անցած տարի, որևէ բան դրանում չի փոխվել»,-ասաց նա։

Նա նշեց, որ ցույցերի մասնակիցներին կանչում են թաղապետարան, գտնում են պետական կամ համայնքային ծառայող ազգական, նրանց միջոցով փորձում լռեցնել կամ կասեցնել մասնակցությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել