Պարոն Վանեցյան, երբ ասում եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, որպեսզի թուքը չգա այս երկիր, դուք այդպես խափանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի երազանքը. Սիսակ Գաբրիելյան

«Սիրելի քաղաքացիներ, այս ընդդիմությունը ինչպես իրենց առաջնորդը կասեր՝ ինքն իրեն մաշեցրել է». այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, հայտարարեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայամանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Մեր ընդդիմությունն ասում է, որ մարդիկ դուրս գան փողոց, որպեսզի թուրքը չգա մեր երկիր: Հիշեցի լրագրողական տարիներից մի հոդված, որը հրապարակվել է այն կայքում, որտեղ աշխատում էի: Դպրոցի բացման ժամանակ մի պաշտոնյա արել է հետևյալ արտահայտությունը. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի երեխաներ: Վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը հնարավորինս շուտ գա»,- ասաց նա:

Պատգամավորի պնդմամբ՝ այդ խոսքերը 2014 թվականին ասել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ դպրոցի բացման արարողության ժամանակ:

Վերջինս դիմելով Արթուր Վանեցյանին հարցրեց. «Պարոն Վանեցյան, երբ ասում եք, որ ժողովուրդը դուրս գա փողոց, որպեսզի թուքը չգա այս երկիր, դուք խափանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի երազանքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել