«Դիմադրություն» շարժումը ժամը 12։00-ից՝ Ֆրանսիայի հրապարակից 4 ուղղություններով Կենտրոնի մի քանի փողոցներով քայլերթ է իրականացնում։
Այս պահին փակ են Մաշտոցի, Բաղրամյան պողոտաները, Սայաթ-Նովա, Ալեք Մանուկյան, Հերացի փողոցները:
«Պարալիզացնելու ենք ողջ Երևանի երթևեկությունը»,- երեկ՝ մայիսի 6-ին, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։