Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոստիկանության նման ագրեսիվ եւ ուղղորդված պահվածքը խաղաղ ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ,մեղմ ասած, դատապարտելի է եւ պետք է արժանանա համապատասխան գնահատականի:
Դուք իրավունք չունեք ոտնահարել ՀՀ քաղաքացու ազատ արտահայտվելու իրավունքը, դուք պետք է լինեիք նրա իրավունքների առաջին պաշտպանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին:
Վաղ առավոտից էլ շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ: