Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ընթանում են դասախոսություններ հետևյալ թեմաներով`
- Քաղաքագիտություն
- Սոցիոլոգիա
- Պատմություն
- Կինոինդուստրիա և սցենարներ մշակելու հմտություններ
- Իրավաբանություն
- Մարքեթինգ, PR և տեխնոլոգիաներ
Արի Ֆրանսիայի հրապարակ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին:
Վաղ առավոտից էլ շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ: