Այսօր տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկաններից մեկի ուսադիրը հայտնվել է տղաների ձեռքում: Այս մասին հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք այս ուսադիրները հարգող և պաշտպանող ենք: Ի տարբերություն Նիկոլի մենք պետություն կազմաքանդող չենք: Մենք սա երբեք գետնին չենք գցելու և ելույթից հետո ես կհանձնեմ այն ոստիկանության աշխատակիցներին: Եկեք ծափահարենք ոստիկանության աշխատակիցներին և հորդորենք կանգնել պետության կողքին:
Ես խոստանում եմ անձամբ կոնկրետ ՊՊԾ պետի ուսադիրները բոլորիդ անունից տապալելու ենք գետնին, որովհետև նա դրան արժանի չի: Նա բռնություն է գործադրել Հայաստանի, կին պատգամավորի և լրագրողի նկատմամբ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին:
Վաղ առավոտից էլ շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ: