«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Անուշ Բեղլոյանի թեկնածությունը:
Անուշ Բեղլոյանը 7-րդ և 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր է:
Ներկայացնում ենք Անուշ Բեղլոյանի կենսագրությունը.
Ծնվել է 1969թ. hուլիսի 31-ին Երեւանում:
1991թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:
1995թ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետը: Գործարար կառավարման մագիստրոս (MBA):
1995-1997թթ. աշխատել է «Մարսթն & Մարսթն» քաղաքների (վարչաշրջանների) կառավարման միջազգային ասոցիացիայի գրասենյակի մենեջեր:
1998-2000թթ.՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների եւ ֆինանսների կառավարման գծով ազգային պատասխանատու:
2000-2002թթ.՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի վարչական մենեջեր եւ մասնավոր հատվածի զարգացման խորհրդատու:
2003-2004թթ.՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի բաժնի ղեկավար, գործադիր տնօրենի հաղորդակցության գծով խորհրդատու:
2003-2009թթ.՝ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» հկ գործադիր տնօրեն:
2005-2009թթ. եւ 2016 թվականից՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի դասախոս (գործարար հաղորդակցություն եւ հասարակայնության հետ կապեր):
2008-2014թթ.՝ «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար:
2014թ. մարտ-հոկտեմբեր` «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի մարկետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտի ղեկավար:
2015-2018թթ.՝ «Հանրային հաղորդակցության լաբորատորիա» ՍՊԸ գլխավոր գործադիր տնօրեն:
2016-2018թթ.՝ Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակի «Ինստիտուցիոնալ աջակցություն Հայաստանի համայնքների միությանը» ծրագրի հաղորդակցության եւ հանրային կապերի խորհրդատու:
2018թ. «Իրավական կրթության եւ վերականգնման ծրագրերի իրականացման կենտրոն» հկ եւ ՀՀ արդարադատության նախարարության հաղորդակցության խորհրդատու:
2016-2017թթ.՝ ԵՄ Արեւելյան գործընկերության «Մշակույթ ու ստեղծագործարարություն» ծրագիր շահերի պաշտպանության եւ հաղորդակցության գծով միջազգային փորձագետ Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայում:
2016թ.՝ «Օքսիջեն» հիմնադրամի «Ազգային քաղաքական երկխոսության խթանում Հայաստանում քաղաքացիական հասարակության մասնակցության բարձրացման միջոցով» ծրագրի դասընթացավար:
2016-2018թթ.՝ ԵՄ «Քաղաքապետերի արեւելյան դաշնագիր» հայաստանյան ծրագրի հաղորդակցության գծով ավագ փորձագետ:
2017թ. փետրվար-2018թ. դեկտեմբեր՝ «Եվրասիա» հիմնադրամի Կենտրոնական Ասիայի շահերի պաշտպանության ոլորտում միջազգային փորձագետ Ղազախստանում:
2018թ.՝ ԵԽ Արեւմտյան Բալկանների ու Թուրքիայի ստորաբաժանման շահերի պաշտպանության միջազգային փորձագետ Բոսնիա եւ Հերցեգովինայում:
2018թ. ապրիլ-սեպտեմբեր` ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի խորհրդական:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:
Քաղաքական ու գործարար հաղորդակցության եւ շահերի պաշտպանության ոլորտի մի շարք հետազոտությունների եւ միջազգային զեկույցների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի մեկ զավակ: