Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. հայտնի է օրակարգը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը 2022 թվականի ապրիլի 5-ին արտահերթ նիստ կգումարի: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից: Նախատեսվում է, որ այդ օրը Արցախի Ազգային ժողովը հայտարարություն կընդունի:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 5-ին` ժամը 18:00-ին, կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով»,-ասված է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել