Հետաքրքիր է միջազգային հանրությունը, երբ և ինչ միջազգային իրավական ակտով է անձեռնմխելիություն տվել ադրբեջանական իշխանություններին, դասական բռնապետական ու միջազգային հանցանքներ իրականացրած և այս պահին իրականացնող ռեժիմին:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանը հումանիտար աղետ հասցնող, ցանկացած պահի զինվորական գործողություն իրականացնող ադրբեջանին՝ պատժամիջոց, տնտեսական սահմանափակում, կամ տենց գործիք ինչ նույնիսկ իբր հիմնավորմամբ չի կիրառվում:
Հետաքրքիր է` միջազգային հանրության համար երկակի ստանդարտների սահման նույնիսկ տեսականորեն գոյություն ունի»,-գրել է նա։