Հովհաննես Իգիթյանը նշանակվել է Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը փետրվարի 22-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի.

Հովհաննես ԻԳԻԹՅԱՆԻՆ նշանակել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)»:

Մեկ այլ հրամանագրով Արմեն Մարտիրոսյանը հետ է կանչվել Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ Հովհանես Իգիթյանը Ազգային ժողովի 7-րդ գումար պատգամավոր է եղել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել