Արարատի մարզպետարանը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Արարատի մարզի Մասիս համայնքի Մարմարաշեն վարչական շրջանից դեպի Երևան երեկվանից սկսել են աշխատել 55ա միջին դասի Երևանի քաղաքապետարանին պատկանող միկրոավտոբուսները:
Այս երթուղին վերագործարկելու առաջարկությամբ Երևանի քաղաքապետարանին էին դիմել Արարատի մարզպետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ հաշվի առնելով բնակիչների բողոքները:
Նշենք, որ երթուղին կգործի մինչև խնդրի վերջնական լուծումը. կստեղծվի միասնական տրանսպորտային համակարգ:
Տրանսպորտը կգործի Մարմարաշենից մինչև Երևան (Գարեգին Նժդեհի հրապարակ):
Հետադարձը՝ նույն ուղեգծով»: