Ավտոկայանատեղի տուրք վճարողները պարտավոր են`
1) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար վճարել ավտոկայանատեղի տուրք.
2) ավտոկայանատեղի տուրքի գանձում իրականացնող մարմիններին կամ լիազոր անձանց ներկայացնել ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթեր կամ դրանց պատճենները: