Գերությունից վերադարձածներին այցելելու որոշակի նպատակ պետք է լինի. Անահիտ Ավանեսյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետն առաջարկեց պոլիկլինիկաների ունեցած տեղեկությունների հիման վրա այցել սկսել չպատվաստված քաղաքացիների տներ և առաջարկել պատվաստվել։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ հենց այդպես էլ արվում է։

Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարն ասաց, որ պատվաստումային գործընթացը մարդկանց համար հեշտացնելն իրենց համար գերխնդիր է եղել:

«Ունենք տնային այցեր իրականացնող խմբեր, որոնք հաշմանդամություն ունեցող կամ այլ հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, ովքեր դժվարություններ ունեն տունը լքելու, մենք կարողանում ենք տանը պատվաստումներ իրականացնել: Այո, ամբուլատորիայի բժշկուհին պետք է մշտապես տեղյակ լինի, թե իրեն կցագրված բնակչության որ մասն է պատվաստված»,-ասաց Անահիտ Ավանեսյանը:

Անդրդառնալով այն հարցին, թե արդյո՞ք  նա կամ նախարարությունից այցելում են գերությունից վերադարձած քաղաքացիներին, նախարարն ասաց. «Այցելելու որոշակի նպատակ պետք է լինի և եթե անհրաժեշտություն լինի որևէ մասնագետի կամ որևէ բժշկական օգնության միանշանակ դա կտրամադրվի, թե՛ կալանավայրերում, թե՛ մեր բժշկական մասնագիտացված կենտրոններում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել