Մի խումբ անձինք հափշտակել են պետության սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ ՀՀ Կառավարության 1997թ. օգոստոսի 19-ի թիվ 348 որոշմամբ ««Հայ Արիներ» հայկազունների ազգային սկաուտական-կադետական-սեպուհական միավորում» հասարակական կազմակերպությանը` սկաուտական-կադետական ճեմարանական համալիրի կառուցման և բնասերների կենտրոնիստեղծման նպատակով Նաիրիի անտառտնտեսության հաշվեկշռում գտնվող` Կոտայքի մարզի Զովունի և Քանաքեռավան համայնքների վարչական տարածքներից անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է պետական սեփականություն հանդիսացող 45 հեկտար հողամաս:
 
 
Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ-ից, հիշյալ հասարակական կազմակերպության ատենապետ Լևոն Մխիթարյանը, իրեն վստահված՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով մի խումբ պաշտոնատար անձանց հետ, 2003-2007թթ. ընթացքում հատկացված հողամասից 6,621 հեկտար հողամասը սեփականության, ինչպես նաև 99 տարի ժամկետով կառուցապատման իրավունքներով գրանցել են իրենց հարազատների, փաստացի իրենց պատկանող բաժնետոմսերով գործող ընկերությունների անվամբ` յուրացման եղանակով հափշտակելով 37.220.400 ՀՀ դրամ արժողության պետական սեփականություն հանդիսացող առանձնապես խոշոր չափերի գույքը:
 
Նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
 
Կատարվում է նախաքննություն:
 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել