Պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելիս. առողջապահության նախարարությունը խորհուրդներ է տալիս

Առողջապահության նախարարությունը տոնական օրերին երեխայի սննդակարգին հետևելու խորհուրդներ է տալիս:

Նշվում է, որ դժվար է երեխային զրկել տոնական ուտեստներից, սակայն խնդիրներից խուսափելու համար պետք է զգույշ լինել «անծանոթ» սնունդ ընդունելու առումով:

Երեխաների  մեծամասնությունը շատ է սիրում գազավորված ըմպելիք և քաղցր հյութեր, սակայն դրանք, ինչպես հայտնի է, այդքան էլ օգտակար չեն առողջության համար, այդ իսկ պատճառով պետք չէ թույլ տալ նրանց շատ լիմոնադ և այլ հյութեր խմել։

Ծնողները պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի երեխան թարմ սնունդ ուտի,  մաքուր լվացված միրգ։

Պետք է կրկնակի ուշադիր լինել փողոցում սնունդ գնելիս, հատկապես` թե որտեղ և ինչպես է պատրաստվել ուտելիքը, արդյոք թարմ է այն։

Հիշեք` ինչքան վարակներ են անցնում չլվացված ձեռքերից: Երեխային պետք է սովորեցնել ձեռքերը լվանալ` պարտադիր ուտելուց առաջ և հետո: Ձեզ հետ վերցրեք թաց անձեռոցիկներ, որպեսզի ջուր չլինելու դեպքում երեխայի ձեռքերը չմնան անլվա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել