Հրդեհ՝ Էրեբունի փողոցի շենքերից մեկում. տարահանվել է 40 բնակիչ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Այս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Փրկարարները շենքից տարահանել են 40 բնակչի։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին:

Այրվել են շենքի տանիքի կառուցատարրերը (մոտ 10 քմ), 8-րդ հարկի բնակարաններից մեկը (մոտ 40 քմ)՝ գույքով, հարակից երկու բնակարանների պատշգամբները (6 քմ)՝ գույքով։

Դեպքի վայրում է գտնվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել