Դեկտեմբերի 29-ից սկսվելու է Արցախցիներին սոցիալական աջակցության շրջանակում տրամադրվող գումարների վճարումը

Միասնական սոցիալական ծառայությունը հայտնում է, որ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 23-ի նիստում հաստատել է 250.000 դրամ և 300.000 դրամ սոցիալական աջակցության ծրագրերով գումարների վճարման նոր ժամկետ՝ 2022 թվականի հունվարի 31։ Ըստ այդմ՝ 2021 թվականի դեկտեմբերի 28-ից վերսկսվելու է այն շահառուների աջակցության գումարների վճարումը, ովքեր ներառված էին վճարման ցուցակներում և ստացել են վճարման ցուցակում ներառված լինելու մասին հաղորդագրություն։

Դեկտեմբերի 29-ից սկսվելու է 25.000 և 50.000 դրամ սոցիալական աջակցության՝ դեկտեմբեր ամիսը ներառյալ, գումարների վճարումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել