«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (#Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածում կատարվել են ժայռապայթեցման աշխատանքներ։
Պայթեցման աշխատանքներն իրականացվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։