Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․
«Հարգարժան Հայկ Հրաչյայի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ:
Ստեփանակերտում բարձր ենք գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքների միջև փոխգործակցության խորացմանն ու հետպատերազմյան Ստեփանակերտի վերքերի ապաքինմանը: Թո՛ղ Բարձրյալը արժանին մատուցի Ձեզ, իմ լավ ընկեր: Աստված պահապան»: