Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել է աշնանացանի աշխատանքները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին․
«Դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիներ կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։
Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել է դաշտում ։ Բարեբախտաբար մարդկային կորուստներ և վիրավորներ չկան»։


