Նախորդ տարվա համեմատ որքա՞ն է բարձրացել սննդամթերքի գինը՝ ըստ ապրանքատեսակների

2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 16.9%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.7% գնաճ:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ 4.8% և 16.4% գնաճերը: Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 63.5%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում1 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 4.8% գնաճ:

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուրգ նաճը կազմել է 11.35%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.3%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: Ձվի գինը 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել է 26.2%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ`6.0%-ով: 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պանրի 11.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ`2.3% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 13.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.6% գնաճ: Ալյուրի, հացի և ձավարեղենի գները 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել են համապատասխանաբար՝ 10.5%, 14.0% և 20.7%-ով, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 3.6%, 2.7% և 3.5%-ով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 20.6%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 2.3% գնաճ:

2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 8.0%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.4% գնաճ: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. նոյեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 21.1%, իսկ 2021թ. հոկտեմբերի համեմատ` 0.4% գնաճ:

2021թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների՝ 0.2%, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի 0.4% գնաճ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել