«Մեր մաքսային ծառայողներն արդեն իրենց ծառայություններն անցկացնում են այդ հատվածներում, իհարկե բուն գործառույթներին հարցը չի հասել, այսինքն դա այն դեպքում կլինի, երբ համապատասխան ինչ-որ մեքենա հատի Հայաստանի սահմանը և այդտեղ մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի մեկին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան-Ճակատեն ճանապահահատվածին ու ադրբեջանական և հայկական մաքսային անցակետերի տեղադրելուն:
Նա նշեց, որ մաքսային ծառայողներն արդեն տեղակայված են և որոշակի աշխատանքներ են տարվում, որպեսզի մաքսային ծառայողների համար հավելյալ աշխատանքային պայմաններ ապահովեն: Անհրաժեշտ սարքավորումները գնման փուլում են:
«Ես նպատակահարմար չեմ համարում հավելյալ տեղեկություն տալ, թե մաքսային ծառայողները որտեղ են տեղակայված, ինչ կարգավիճակով և այլն»,-ասաց ՊԵԿ նախագահը: