Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա. ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Շվեդիա: Այս մասին տեղեկանում ենք Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից:

Դեկտեմբերի 1-3-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։

Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել