Գեղարքունիքի ՇՊԱԿ դիմած շահառուի հանգուցյալ հայրը հանդիսացել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի բաժանորդ, ով մահացել է 2007 թ.: 2010թ. հուլիսին շահառուն դատարանից ստացել է վճարման կարգադրություն` 43,404 ՀՀ դրամ վճարելու պահանջով: Շահառուն գտնում էր, որ իր հանգուցյալ հոր ֆինանսական պարտավորություններն ավելի քիչ են եղել, և որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կատարած հաշվարկները սխալ են ու անօրինական:
Ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ նշված գումարի ընդամենը կեսն է հանդիսանում օրինական պարտավորություն:
Մնացած գումարի առումով առկա են եղել անճշտություններ, պարտքի գումարը միաժամանակ հաշվարկվել է և՛ ջրաչափի ցուցմունքով, և՛ ըստ ընտանիքի շնչերի թվի, բացի դա, կատարվել էր պարտքի հավելագրում: Շահառուին աջակցելու նպատակով ՇՊԱԿ-ը կազմեց առարկություն վճարման կարգադրության վերաբերյալ և ուղղեց ընդհանուր իրավասության դատարան, ինչի արդյունքում ճշգրտվեցին փաստաթղթերի ձևակերպումներն ու տվյալները:
ՇՊԱԿ-ի միջամտության շնորհիվ քաղաքացին վճարեց պարտավորությունը իրական գումարը, որը կազմում էր նախկինում պահանջվող գումարի ընդամենը կեսը:
Հաջողված պատմությունը վերցված է www.shpak.am վեբ կայքից: