ՍՊԸ գույքում մասնակցի բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի բաժնեմասի վրա նրա անձնական պարտքերի համար բռնագանձում տարածել թույլատրվում է միայն այդ մասնակցի պարտքերը մարելու համար այլ գույքի անբավարարության դեպքում: Նման մասնակցի պարտատերերն իրավունք ունեն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից պահանջել վճարելու կանոնադրական կապիտալում պարտապանի բաժնեմասին համապատասխան ընկերության գույքի մասի արժեքը կամ առանձնացնելու գույքի այդ բաժնեմասը` դրա վրա բռնագանձում տարածելու համար: Ընկերության գույքի առանձնացման ենթակա մասը կամ դրա արժեքը որոշվում է պարտատերերի պահանջները ներկայացնելու պահին կազմված հաշվեկշռով:

Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գույքում մասնակցի ամբողջ բաժնեմասի վրա բռնագանձում տարածելը դադարեցնում է նրա մասնակցությունն ընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել