Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի ՜ Գյումրեցիներ,
Դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությանը և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։
Նախնական արդյունքներով Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի Գյումրեցու, մեր քաղաքի շահին։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»։