Փաստաբանների պալատից հայտնում են․
«Հարգելի փաստաբաննե՛ր,
Ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է ՀՀ փաստաբանների պալատի առաջին նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Ռուբեն Արամի Սահակյանը (արտոնագիր 13):
Փաստաբանների պալատն իր ցավակցությունն է հայտնում Ռուբեն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին:
Հոգեհանգստի վայրի և ժամանակի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: