Ապագային միտված պետական այց, որը նոր էջ կբացի երկու ժողովուրդների և երկրների պատմական հարաբերություններում. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Իտալիա պետական այցի ամփոփ քրոնիկոն:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Մեր ժողովուրդների բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի։ Վերջին երկու հազար տարին դա նաև քրիստոնյա Հայաստանի և քրիստոնյա Իտալիայի հարաբերություններն են: Սակայն մենք ապրում ենք 21-րդ դարում, և հույս ունեմ, որ այս այցելությամբ կդնենք նոր՝ գուցե հաջորդ 2000 տարվա հարաբերությունների հիմքերը»,- ասել է նախագահ Սարգսյանը: