Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը․ ԱԱՏՄ

1396 ստուգայց, 268 խախտում. Հանրապետություն ողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով տեսչական մարմնի մասնագիտական խմբերը անցնող շաբաթվա ընթացքում իրականացրել են ընդհանուր 1396 ստուգայց, որոնց արդյունքում արձանագրվել է 268 խախտում։

«Խախտում թույլ տված տնտեսավարողներին տրվել են նախազգուշացումներ և հանձնարարականներ։

Հիշեցնենք՝ Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողների մոտ վերահսկողություն են իրականացնում համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանի, ըստ որի անհրաժեշտ է՝

վարել համապատասխան գրանցամատյաններ՝ ախտահանման և ջերմաչափման,

ունենալ ախտահանիչ նյութեր,

օգտագործված դիմակների համար նախատեսված փակ, ոտնակով աղբամաններ,

ախտահանել շփման մակերեսները և առարկաները։

Մանրամասները՝ այստեղ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել