Որևէ պատգամավոր դեռևս չի հրաժարվել պարգևավճարից․ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է, որ պատգամավորներից ոչ ոք դեռ չի հրաժարվել պարգևավճարից․ «16։40-ի դրությամբ՝ որևէ դիմում չկա»։

Նշենք, որ ԱԺ նախագահի կարգադրությամբ՝ ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։

Վաղ առավոտից պատգամավորները տեղեկացրել են, որ իրենց փոխանցվել է պարգևավճարի գումարը։ Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հայտարարել են, որ նրանք պարգևավճարներից հրաժարվելու են կամ այդ գումարը որևէ ծրագրի են ուղղելու։

Խորհրդարանական մեծամասնությունը այս կապակցությամբ որևէ հայտարարություն դեռ չի արել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել