Անտառները և անտառային հողերը լինում են պետական, համայնքային և մասնավոր:
Պետական անտառները և անտառային հողերը ենթակա չեն օտարման համայնքներին, իրավաբանական անձանց և քաղաքացիներին:
Համայնքների, իրավաբանական անձանց և քաղաքացիների սեփական հողերի վրա դրանց սեփականատերերի կողմից հիմնված անտառները համարվում են նրանց սեփականությունը:
Անտառների նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները ենթակա են պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: