Սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն:

Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհված նահատակների հիշատակին»:

Կարճ ստացվում է՝ գունագեղ տոնակատարություն՝ զոհված նահատակների հիշատակին։
Պատերազմում ընկած մեր հազարավոր հայրենակիցների մեկ տարին չի լրացել, սակայն իշխանությունը որոշել է, որ գունագեղ տոնակատարություններով պետք է հարգի «զոհված նահատակների հիշատակը»։

Եթե նույնիսկ մի կողմ դնենք թեմայի քաղաքական առանձնահատկությունները, ապա սա այս իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի բարոյական, մարդկային նկարագիրն է։

Քաղաքական առումով, Հայաստանի անկախության, ինքնիշխանության և անվտանգության մասին հիշատակելն արդեն իսկ, մեղմ ասած, կոռեկտ չէ։

Անվտանգություն չկա, ինքնիշխանությունը փլուզվել է, անկախությունն ասվածն էլ՝ խիստ չափազանցված։
Խորհրդանշական է, որ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը հնչեցնում է Արցախի տարածքի 75%-ի կորստի, ՀՀ սուվերեն տարածքում Ադրբեջանի մինչև 3.8կմ ներխուժման և անարժանապատիվ խաղաղության պայմաններում»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել