«ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հայտնում է․
«Իրավախախտման հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Զորավան համայնքում գտնվող, 7-րդ դարով թվագրվող եկեղեցի Զորավար (սուրբ Թեոդորոս) հուշարձանի տարածքում։
Անհայտ անձը կամ անձինք գանձախուզության, գանձագողության նպատակով (50-60 սմ խորությամբ, 1 մետր տրամագծով) երկու փոս են փորել դամբարանի եւ եկեղեցուց շուրջ 200 մ հեռավորության վրա գտնվող գերեզմանոցի տարածքում։
Փաստի առթիվ ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։
Հ.Գ. Իրավախախտման նմանօրինակ դեպք (գերեզմանոցի տարածքում) արձանագրվել էր նաեւ անցյալ տարի»։