Հայ-վրացական անցակետերը կշարունակեն աշխատել 12-ժամյա ռեժիմով. դեսպանատուն

Հայ-վրացական անցակետերը կշարունակեն աշխատել 12-ժամյա ռեժիմով։ Այս մասին հաղորդում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 3-ից հայ-վրացական Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերը աշխատելու են ժամը 10։00-22։00 ընկած ժամանակահատվածում։

Հաղորդվում է նաև, որ սեպտեմբերի 6-ից Հայաստանի Հանրապետություն մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ազատվում են ՊՇՌ (PCR) թեստ հանձնելու պարտադիր պահանջից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել