Ազգային ժողովում այսօր կրքերը թեժ են։ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետա դահլիճում իրարանցում ստեղվծեց, ինչի արդյունքում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց նիստերի դահլիճ։ Այնուհետև Ալեն Սիմոնյանի հորդորով ուղիղ եթերն ընդհատվեց։ Որոշ ժամանակ անց նիստը շարունակեց։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ ունեցող Հայկ Կոնջորյանը որոշեց սպասել՝ մինչև Իշխան Սաղաթելյանը հետ վերադառնա դահլիճ։
«Ես շատ կուզենայի, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները ևս այստեղ լինեն և հատկապես այստեղ լիներ Իշխան Սաղաթելյանը, որվհետև երբ համարձակ ելույթներ են ունենում, փորձում են իրենց տղամարդկության վարժանքներ անեն այս ամբիոնից, պիտի նաև տղամարդկություն ունենան, հետ վերադառնան դահլիճ և լսեն իրենց մասին ասվածը»,-ասաց նա։
Քիչ անց Իշխան Սաղաթելյանը վերադարձավ դահլիճ, ինչից հետո Կանոջորյանը շարունակեց իր խոսքը։
«Պարոն Սաղաթելյան, դուք ասում եք՝ արդյոք պարոն Սիմոնյանը, ձեր մեկնաբանությամբ, «իր շեֆից է ինչ-ինչ հրահանգներ ստացել», պարոն Սաղաթելյան, ձեր ելույթը ձեր շեֆի հետ համաձայնեցված էր, թե ոչ, Ռոբերտ Քոչարյանի»,-ասաց նա։
Նրա ելույթի ժամանակ որոշ արձագանքներ եղան դահլիճից, որոնք հստակ չեն լսվում, իսկ Կոնջորյանն ամբիոնի մոտից ասաց․ «Սուտը դու ես խոսում, պապանձվիր, Գեղամ Մանուկյան, պապանձվիր։ Երբ դուք խոսում եք, ես ձեզ հանգիստ լսում եմ»։
Մանրամասները՝ տեսանյութում