Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել. Արցախի ԱԻՊԾ

Այսօր՝ օգոստոսի 11-ին, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ԱՀ Մարտունու շրջանի Նոր շեն համայնքի տարածքում ինժեներահետախուզական աշխատանքներ իրականացնելիս, նախնական տվյալներով կաստային ռումբի պայթյունից վիրավորում են ստացել:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Շտապ բժշկական օգնության մեքենայով երկու սակրավոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հանրապետական բժշկական կենտրոն, նրանց առողջական վիճակը բավարար է: Սակրավորներից մեկը տեղափոխվել է Մարտունու շրջանային բուժմիավորում: Վերջինիս վիճակը կայուն ծանր է:

ԱԻ պետական ծառայությունն ավելի ուշ կտրամադրի հավելյալ տեղեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել