Կներդրվի նոր պատժամիջոցի կրառման համակարգ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում կստեղծվի պրոբացիայի ծառայությությունը` քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին: Այս մասին նշվում է դատական և իրավական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագրում:

Պրոբացիայի ծառայությունը միջազգային պրակտիկայում ստեղծվել է հանցագործություն կատարած անձանց ռեսոցիալիզացիային օժանդակելու համար` նրանց սոցիալական, հոգեբանական և իրավական օգնություն ցույց տալու միջոցով: Առաջին անգամ այն ներդրվել է Անգլիայում և սկզբնական շրջանում տարածում ստացել միայն անգլոսաքսոնական իրավունքի երկրներում: Սակայն ժամանակի ընթացքում պրոբացիայի ծառայություններ են ստեղծվել այլ, այդ թվում նաև ռոմանագերմանականիրավունքի երկրներում: Վերջին տասնամյակի ընթացքում պրոբացիայի պետական ծառայություն է ստեղծվել նաև նախկին ԽՍՀՄ անդամ պետություններում`Լատվիայում, Էստոնիայում, Մոլդովայում, Վրաստանում: Պրոբացիայի ծառայության ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են ներկայումս կատարվում նաև Ռուսաստանում, Ուկրաինայում,Ղազախստանում: Տարբեր երկրներում պրոբացիոն ծառայության հիմնադրման և զարգացման հետ միասին պրոբացիայի ծառայություններն ընդլայնում էին իրենց լիազորությունները` ընդգրկելով նոր ֆունկցիաներ` սկսած այլընտրանքային պատիժների կատարումից և մեդիացիայից մինչև քրեական գործերով մինչդատական վարույթի ընթացքում կալանքին այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման ապահովումը (հսկողության հանձնելը,տնային կալանք):

Ծրագրում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գոյություն չունի պրոբացիայի առանձին ծառայություն: Վերջինիս բնորոշ մի շարք լիազորություններ իրականացնում են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման բաժինը և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումները:

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ապագա քրեական օրենսգրքում պրոբացիայի` որպես հանցագործի ուղղման և վերաինտեգրման մեխանիզմի նախատեսումը, մեդիացիայի` որպես քրեական պատասխանատվության այլընտրանքային միջոցի սահմանումը, կրկնահանցագործությունների բարձր աստիճանի դեմպայքարի արդյունավետ միջոցների կիրառման անհրաժեշտությունը` ներկայումս Հայաստանի Հանրապետությունում արդիական է այնպիսի կառույցի ստեղծումը, որն արդյունավետ կերպով կիրականացնի այդ գործառույթները:

Պրոբացիայի ծառայության ստեղծման անհրաժեշտությունը պայմանավորվում է նաև մասնագիտական գիտելիքների հիման վրա այնպիսի գործառույթների կատարումնապահովելու նպատակով, ինչպիսիք են դատարանների կողմից պատժի նշանակման փուլում և անկախ հանձնաժողովների կողմից անձին պատիժը կրելուց պայմանականվաղաժամկետ ազատելու կամ անձի պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը լուծելիս այդ ամբաստանյալի կամ դատապարտյալիսոցիալական-հոգեբանական բնութագրի վերաբերյալ եզրակացություն ներկայացումը, ինչը կնպաստի առավել արդարացի պատժաչափի նշանակման կամ պատիժը կրելուցպայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ առավել ճիշտ որոշման կայացման:Վերոշարադրյալ գործառույթները կատարելու նպատակով Հայաստանի

Հանրապետությունում արդարադատության նախարարության կազմում պետք է ստեղծվի պետական մարմին, որը լիովին կապահովի վերը նշված խնդիրներիիրականացումը և կգործի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայությունից անկախ և առանձին:

Պրոբացիայի ծառայության գործունեությանն անհրաժեշտ է ներգրավել նաև հասարակական կազմակերպություններին և կամավորներին` նրանց օժտելով պրոբացիայիծառայության լիազորություններով: Նման կարգավորման հնարավորություն են

նախատեսվում Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1990թ. ընդունված «Ազատազրկման հետ չկապված միջոցների վերաբերյալ նվազագույն ստանդարտկանոնների» 16-րդ և 19-րդ կետերով: Պրոբացիայի ծառայության ստեղծումը կհանգեցնի նաև Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության կազմակերպմանև գործունության հիմունքները համալիր կերպով կարգավորող իրավական ակտերի մշակման և ընդունման, որոնցով կսահմանվի պրոբացիայի հասկացությունը, դրատեսակները, իրականացման կարգը, պրոբացիոն ծառայության աշխատակցի իրավունքները և պարտականությունները: Պրոբացիայի ծառայության ստեղծմամբանհրաժեշտ է ներդնել պրոբացիոն ծառայության աշխատակիցների առաջնային և շարունակական մասնագիտական ուսուցման ապահովում:

Աղբյուրը` իրավաբան․net 

 

 

 

Սույն  հրապարակումը պատրաստվել է  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել