Գոգոլը մահացած չի՞ եղել, երբ իրեն հուղարկավորել են

Արտաշիրիման ժամանակ, ռուս մեծ գրող Ն.Գոգոլին հայտնաբերել են դագաղում թեքված դիրքում: Ականատեսների մի մասն ասում են, որ դագաղի կափարիչի վրա հայտնաբերվել են նաև եղունգների հետքեր:

Գոյություն ունի վարկած, համաձայն որի՝ Գոգոլին հողարկավորել են ոչ մահացած, այլ նա եղել է լեթարգիկ քնի մեջ:

Դատաբժշկական փորձաքննության վարկածներից մեկն էլ այն է, որ մահից 10-15 ժամ հետո դիակի մարմնի մկանները սկսում են թուլանալ և հնարավոր է՝ այն է եղել Գոգոլի թեքվելու պատճառը:

Անվիճելի է այն փաստը, որ Գոգոլն իր մահից մի քանի տարի առաջ գրել է՝ իմ մարմինը չհանձնեք հողին մինչ մահվան բոլոր նշանները չհաստատվեն:

«Համաձայն ՀՀ օրենսդրության՝ անձի կենդանության ժամանակ իր հուղարկավորության պայմանների վերաբերյալ նրա կամքի գրավոր արտահայտությունը կամ դրա բացակայության դեպքում հուղարկավորության կազմակերպումն ստանձնողների ցանկությունը հաշվի է առնվում` կապված հուղարկավորման տեղի և ձևի ընտրության, գերեզմանատեղի տրամադրման, գերեզմանի հետագա պահպանման հետ»,- այս մասին Իրավաբան.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Զարուհի Հարությունյանը:

Վերջինիս փոխանցմամբ` մահացածի կամքի գրավոր արտահայտությունը հուղարկավորության կազմակերպման վերաբերյալ կարող է իրականացվել իր նշած բնակավայրի գերեզմանատան սահմաններում` ազատ գերեզմանատեղի կամ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:

Աղբյուր՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել