ԴԱՀԿ-ն չի կարող բռնագանձում տարածել որոշ գույքերի նկատմամբ

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նշված են այն գույքերը, որոնց վրա դատական ակտի հարկադիր կատարման շրջանակներում չի կարելի բռնագանձում տարածել: Դրանք են`

  1. գործածության մեջ գտնվող տնային օգտագործման առարկաները, հագուստեղենը, կոշկեղենը, սպիտակեղենը, անկողնային և մանկական պարագաները, բացառությամբ պերճանքի առարկաների և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք,
  2. մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ձեռնարկներն ու գրքերը, բացառությամբ այն դեպքերի, երբ պարտապանը դատարանի դատավճռով զրկված է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից և այն առարկաների, որոնք պատրաստված են թանկարժեք նյութերից կամ ունեն պատմական կամ գեղարվեստական արժեք,
  3. 2 միավոր ընտանի կենդանիները, 10 միավոր ընտանի թռչունները, անասնակերը, հերթական ցանքի համար անհրաժեշտ սերմացուն, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է,
  4. մինչև 5.000 դրամ արժողությամբ գույք, եթե դրանք մեկ միասնական խմբաքանակ չեն կազմում,
  5. հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել