Կատարողական թերթը տրվում է`
1) դատարանի վճիռների, դատավճիռների, որոշումների և դատարանի արձակած վճարման կարգադրությունների հիման վրա.
2) արբիտրաժային տրիբունալների վճիռների հիման վրա.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա դատարանների և արբիտրաժային տրիբունալների վճիռների և որոշումների հիման վրա.
4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի)դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:
5) Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների հիման վրա: