ԱԺ-ն «Պետական սահմանի մասին» օրենքում վաղը փոփոխություններ կանի

Ազգային ժողովի մամուլի ծառայությունը ներկայացրել է  հուլիսի 30-ին` ժամը 12:00-ին նշանակված արտահերթ նիստի օրակարգը։

Արտահերթ նիստի օրակարգում տրանսպորտային օրենքի նախագծի փոփոխության շրջանակում կա նաև «Պետական սահմանի մասին» օրենքի վերաբերյալ փոփոխությունների նախագիծ, ինչպես նաև քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների աղմկահարույց նախագիծը:

Նախագծում նշվում է, որ ներկայումս օրենքով կարգավորված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը։ Նշվում է, որ դրանց օգտագործումը կարող է բացասական անդրադառնալ սահմանի պահպանման համար, այդ պատճառով էլ առաջարկվում է սահմանափակումներ կիրառել։

Սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կկիրառվեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել