Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Արա Վ.-ի, Վահե Գ.-ի, Արամ Ն.-ի:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, լինելով ցմահ ազատազրկման դատապարտված և պատիժը կրելով ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿՀ-ի թիվ 89 խցում, նախնական համաձայնությամբ 2011թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին ՀՀ ԱՆ Նուբարաշեն ՔԿ հիմնարկից փախուստ կատարելու դիտավորությամբ ՔԿ հիմնարկի թիվ 89 խցում կատարել են նախապատրաստական աշխատանքներ, սակայն հանցագործությունն ավարտին չեն կարողացել հասցնել իրենց կամքից անկախ հանգամանքներով:
Մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել` նկատի ունենալով, որ արդեն իսկ կրում են ազատազրկման ձևով պատիժ:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: