Վիճաբանությունը դարձավ ծեծկռտուք, որն էլ ավարտվեց դանակի հարվածներով

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Ալեն Ն.-ի:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 11.05.2012թ.` ժամը 21-ի սահմաններում, Սանահին քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի թիվ 1-5 շենքի բակում վեճի է բռնվել համաքաղաքացի Արամ Ն.- հետ, որի ընթացքում ծագած ծեծկռտուքի ժամանակ դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակի ձախ կողմնային մակերեսի 4-րդ միջկողային շրջանում, աջ գոտկային շրջանում և աջ դաստակի 5-րդ մատի ափային մակերեսին` նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով որպես իրեղեն պացույց է ճանաչվել դանակը, արյան երեք հետքերը, գլխարկը, սրբիչը, շապիկը, վերնաշապիկը, ժակետը, տաբատը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարներըկարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել