Նարեկ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել իր հետ նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը՝ Կարինե Մնացականյանին սեռական շահագործման ենթարկելու նպատակով մարմնավաճառությամբ զբաղվելուն պարտադրելու մեջ։
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը` գործով ամբաստանյալը նույն հարկի տակ բնակվող փաստացի կնոջը պարբերաբար, նրա կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, բացի այդ իրենց անչափահաս դստեր Նելլի Մնացականյանին կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով, այն է՝ երեխային վնասելու և կյանքից զրկելու խոստումներով, նաև կնոջը մայրական իրավունքից զրկելու սպառնալիքներով է ստիպել զբաղվել մարմնավաճառությամբ:
Նարեկ Ստեփանյանը տաբեր օրերի, վերը նկարագրված բռնությունների սպառնալիքների գործադրմամբ, Կարինեին՝ իր կամքին հակառակ, մանկահասակ դստեր հետ միասին, տաքսի ավտոմեքենայով տեղափոխել է Կիևյան փողոց, որտեղ հաճախորդներ գտնելու համար կնոջը ստիպել է կանգնել ճամփեզրին, իսկ ինքը, մնալով տաքսու մեջ, վերահսկել է նրա պոռնկության շահագործումը, ապա ստացել ու ինքնուրույն տնօրինել մարմնավաճառությամբ վաստակած գումարները։
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրիք 132 հոդվածի մաս 2-ի կետ 4-ով:
Տեղեկացնենք, որ ՀՀ քրեական օրենսգրիք 132 հոդվածի մաս 2-ի կետ 4-ով սահմանվում է մարդութրաֆիքինգը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամդա գործադրելու սպառնալիքով: Այն պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնչորս տարի ժամկետով`գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակիգործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Նարեկ Ստեփանյանը կալանավորված է: Գործի քննվում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչականշրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Գործով ապացույց է ճանաչվել տուժող Կարինեի կողմից գրված տետրը:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառովներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: