Այդպիսի կարգ ու կանոնն ինձ բավարարում է. Ռոմանոս Պետրոսյան

Արդյոք շրջակա միջավայրի նախարարությունում կլինի «կադրային ջարդ», նրանց հանդեպ, ովքեր ընտրություններին սատարել են այլ քաղաքական ուժի, լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՇՄ նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը:

«Մեր նախարարությունում կարկառուն դաշնակցականների զավակներ, ԲՀԿ-ի ներկայացուցիչների հարազատներ կան, ովքեր աշխատում են և իրենց պարտականությունների մեջ չեն թերանում, բնականաբար շարունակելու են իրենց աշխատանքը: Մեկ տասնյակից ավել նման աշխատակիցներ ունենք, շատ նորմալ աշխատում են»,-նշեց նա:

Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ իրենց նախարարությունում ոչ ոք ոչ ոքի չեն հուշել, չի ասել և չի քննարկվել ընտրությունների հետ կապված որևէ հարց:

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի սրահ մտնելիս ոտքի կանգնելուն, նա ասաց.

«Շատ կոռեկտ է, թիվ մեկ բարձրաստիճան պաշտոնյայի սրահ մուտք գործելիս` ոտքի կանգնել և դիմավորելը: Այդպիսի կարգ ու կանոնն ինձ բավարարում է: Մենք էլ ենք ժողովուրդ, վարչապետն էլ է ժողովուրդ»,-նշեց Ռոմանոս Պետրոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել