Մարդ է գալիս, հետները մտնում է, դուրս գալիս՝ տանում ճանապարհում․ միջադեպ՝ «Բարգավաճ Հայաստանի» և «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձանց միջև

Գյումրու 32/38 ընտրատեղամասում միջադեպ է գրանցվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Սարիբեկ Ներսիսյանի և «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ Քնարիկ Իսկանդարյանի միջև։

Քնարիկ Իսկանդարյանը մեղադրում էր Սարիբեկ Ներսիսյանին՝ քաղաքացիներին ուղեկցելու և ճանապարհելու մեջ՝ տեսնելով դրա մեջ դիտավորություն։

«Մարդ որ կգա, հետները մտնում է, դուրս գալիս՝ տանում ճանապարհում»,- Իրավաբան.net-ի լրագրողի հետ զրույցում ասաց Քնարիկ Իսկանդարյանը։

Իսկ Սարիբեկ Ներսիսյանը հերքում է մեղադրանքը։

«Գալիս է, ասում՝ ինչի ես դուրսը, լավ եմ արել՝ դուրսն եմ եղել, կամ ինչի ես կոֆե խմում»,-նշեց նա։

Ընտրատարածքում աղմուկ էր բարձրացել, երկու վստահված անձանց հանդարտեցնելու եկավ հանձնաժողովի նախագահը։

Միջադեպից քիչ անց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը նույն մեղադրանքը հնչեցրեց «Պատիվ ունեմ» դաշինքի վստահված անձ հասցեին՝ ասելով․

«Ինձ է մեղադրում, բայց նոր ինքը մարդու ուղեկցեց։ Թե չէ ես ինչ գործ ունեմ, մարդու ուղեկցեմ, ախպերս էր եկել, բարև չտա՞մ»,-ասաց ԲՀԿ վստահված անձը։

Նշենք, որ Գյումրու 32/38 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1564 է։ Ժամը 12։26-ի դրությամբ ընտրությանն է մասնակցել 169 քաղաքացի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել