Սոթք-Խոզնավար հատվածում ռուսական կողմի հետ քննարկվում են նրանց տեղակայման հնարավոր կետերը․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում այսօր՝ հունիսի 12-ին, Գեղարքունիքի մարզում է։

Վարդենիսում, իր համակիրների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց սահմանային իրավիճակի մասին՝ նշելով, որ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից։

«Էլի ասում եմ՝ որպես կոնպրոմիասյին տարբերակ ես ասել եմ, որպեսզի զորքերը հայելային եղնաակով հետ քաշվեն սահմանի և սահմանին տեղակայվեն օրինակ ռուսական սահմանապահներ, պահեն հսկողության տակ այդ սահմանը, որպեսզի տեսնեն, որ երկու կողմերը պայմանավորվածությունը պահում են և որից հետո, միջազգային հովանու ներքո, ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահության ներգարվմամբ տեղի ունենա սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ռուսական կողմի ներկայացուցիչները եկել ու Սոթքից մինչև Խոզնավար ընկած տարածքում եկել, նայել են տարածքները, հնարավոր կետերերը, որոնք կարող են տեղակայվել և հիմա քննարկումներ են տեղի ունենում նրանց տեղակայման հնարավոր կետերը ճշգրտելու վերաբերյալ։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել